Մատչելիության հղումներ

Պորոշենկոյի աշխատակազմը Յանուկովիչին առաջարկում է վերադառնալ Կիև


Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տալիս BBC-ին
Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տալիս BBC-ին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին առաջարկել է վերադառնալ Կիև և անմեղությունն ապացուցել դատարանում:

«Եթե Յանուկովիչը կարծում է, թե անմեղ է, կարող է վերադառնալ Ուկրաինա և դա ապացուցել դատարանում», - նշված է Ուկրաինայի ներկայիս նախագահի թվիթերյան էջում:

Նախօրեին Վիկտոր Յանուկովիչը BBC-ին տված հարցազրույցում հրաժարվել է Կիև վերադառնալու պատրաստակամություն հայտնել և փաստերով հրապարակավ ապացուցել իր անմեղությունը՝ կապված իր դեմ հարուցված քրեական գործի հետ:

Յանուկովիչը նաև պնդել է, թե ինքը չէր կարող հրաման տալ, որ չկրակեին ցուցարարների վրա:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին սկիզբ առած Եվրամայդանը ոստիկանությունը ցրեց ուժով, իսկ Յանուկովիչը երկրից փախավ, երբ սպանվեցին եվրոասոցիացիայի պահանջ հնչեցրած քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG