Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել՝ աջակցելով հոսանքի թանկացման դեմ պայքարողներին


Վարդան Պետրոսյան, արխիվ
Վարդան Պետրոսյան, արխիվ

Այսօր ժամը 12.00-ին դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների: «Ազատության» հետ զրույուցմ այս լուրը հաստատեց դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:

«Քանի որ նա այս պահին ազատության մեջ չէ, քանի որ նա ներկա չէ այսօր մեր կյանքին, նա միայն այսպես կարող է մասնակցել բողոքին: Սա ինձ շատ է մտահոգում, քանզի Վարդանի առողջական վիճակը լավ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG