Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վաղը կկայանան Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը:
Չեխիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լյուբոմիր Զաորալեկը Էջմիածնում կմասնակցի Չեխիայի Լիդիցե քաղաքի պատվին փողոցի անվանակոչման արարողությանը: