Մատչելիության հղումներ

Իշխանությունը պարտավոր է քննության նյութ դարձնել հասարակության արդարացի պահանջները. ՀՅԴ


Հայ հեղափոխական դաշնակցության կարծիքով՝ իշխանությունները պարտավոր են քննության նյութ դարձնել հասարակության արդարացի պահանջները:

«Միաժամանակ կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին ու հեղինակությանը հարվածող և հավանական միջամտությունների առիթ տվող գործողություններից»,- էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում պահանջող ակտիվիստների գործողությունների առնչությամբ հայտարարել է ՀՅԴ-ն։

Ըստ Դաշնակցության, էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում պահանջող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի գործողությունները՝ «բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ»։ «Ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին և կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետևանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, և իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլև տուժեց երկրի վարկը, կրկին անգամ խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը»,- հայտարարում է ՀՅԴ-ն՝ հորդորելով ազատ արձակել բոլոր կալանավորվածներին և անհրաժեշտ համարելով առանձին քննության նյութ դարձնել ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG