Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դատապարտում է «խաղաղ նստացույցի ցրումը»


Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ:

«Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Սերժ Սարգսյանի հրահանգով իրագործված խաղաղ նստացույցի ցրումը, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին ու պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, լրագրողների իրավունքները ոտնահարած բոլոր պատասխանատուներին»:

«Կոնգրեսը նաև իր համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիներին: Այսօրվա իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայաստանյան հասարակությունը հաղթահարել է վախի զգացումը և օժտված է քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Գործող իշխանությունը թույլ է ավելի, քան երբևէ, և քաղաքական և քաղաքացիական ուժերի օրակարգում այլևս պետք է լինի մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից: Նման համատեղ օրակարգի ձևավորումն իշխանափոխությունը կդարձնի մոտ ապագայի հարց», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG