Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է ոստիկանության բռնությունները


Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․
Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները:

«Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ և ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի», - ասված է կուսակցության հայտարարությունում:

«Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող քաղաքացիներին և քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG