Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան. Հետամուտ ենք լինելու, որ բերման ենթարկվածներն արագ ազատ արձակվեն


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Ավարտվեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում տեղի ունեցող խորհրդակցությունը։

Հիշեցնենք՝ խմբակցությունները քննարկում էին այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում տեղի ունեցած բռնությունները։ Քննարկմանը մասնակցում էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի Հայ ազգային կոնգրեսից, որը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննարկման ավարտին լրագրողներին ասաց, որ միաձայն որոշել են՝ առաջին հերթին հետամուտ են լինելու, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեն։

Ընդդիմադիրներն էլ փոխանցեցին, որ մնացած հարցերին դեռ կանդրադառնան։ Ալեքսանդր Արզումանյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե Գալուստ Սահակյանի հետ քննարկման ժամանակ պարզել են՝ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել։

Գլխավոր դատախազությունը, մինչդեռ, քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ անցած գիշեր և վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, որը ուղարկվել է Քննչական կոմիտե:

Տաթևիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG