Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի աշխատասենյակում սկսվել է Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի քննարկումը


Այս պահին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քննարկվում է այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպը։

Հիշեցնենք, առավոտյան՝ արտահերթ նստաշրջանի մեկնարկին, ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին ոչ թե օրակարգի հարցերի քննարկումից սկսել, այլ նախ միջադեպը քննարկել։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առաջարկեց թեման քննարկել ընդմիջման ժամանակ։

Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում։ Որքնով որ լրագրողները կարողացան տեսնել, ներսում են ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյան, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Խաչատուր Քոքոբելյանը։

Տաթևիկ Լազարյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG