Հայտնի դարձան Եվրոպա լիգայի 2015/16 թվականների մրցաշարի որակավորման առաջին փուլում հայաստանյան ակումբների մրցակիցները: Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր կայացած վիճակահանության արդյունքում՝ Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Ուլիս»-ին բաժին հասավ Մալթայի «Բիրկիրկարա» ակումբը, Գյումրիի «Շիրակ»-ի մրցակիցը կլինի բոսնիական «Զրինսկի»-ն, իսկ Երևանի «Ալաշկերտ»-ը կհանդիպի շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»-ի հետ:
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին:
Իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանության արդյունքում կհանդիպի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ի հետ: Առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները` մեկ շաբաթ անց: Զույգի հաղթողը կմրցի Նորվեգական «Մոլդե» ակումբի հետ:
Ա.Մ․