Մատչելիության հղումներ

Իրանը դիզվառելիք կարտահանի Հայաստան


Բենզալցակայան Երևանում, արխիվ
Բենզալցակայան Երևանում, արխիվ

Ընթացիկ տարում իրանական դիզվառելիք կմատակարարվի նոր շուկաներ, ինչպես, օրինակ, Տաջիկստան և Հայաստան: Այդ մասին հայտարարել է Նավթամթերքների բաշխման իրանական ազգային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մանսուր Ռիյախին:

Iran.ru ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Ռիյախին ասել է, որ գազի արդյունահանման աճին զուգահեռ կրճատվել է հեղուկ վառելիքի օգտագործումը Իրանի էլեկտրակայաններում ու արդյունաբերական ձեռնարկություններում, և արդյունքում երկրում առաջացել են չպահանջված հեղուկ վառելիքի նշանակալի ծավալներ, որոնք որոշվել է արտահանել հարևան երկրներ:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ դիզելային վառելիք արտահանվում է Աֆղանստան, Իրաք և Նախիջևան, իսկ այս տարի կսկսվեն մատակարարումները նոր շուկաներ, այդ թվում՝ Տաջիկստան և Հայաստան: Քննարկվում է նաև իրանական նավթամթերքների՝ Իրաքյան Քրդստան առաքման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG