Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Գերմանիայի դեսպանի հետ


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ, Հովհաննիսյանը բարձր է գնահատել Մորելի և նրա տիկնոջ՝ Քրիստինի օրինակելի դիվանագիտական ծառայությունն ու երկարատև նվիրվածությունը հայ - գերմանական գործընկերությանը, ինչպես նաև օրենքի գերակայությանը, մարդու արժանապատվությանը և տարածաշրջանի իրավարար ապագային:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լայն շրջանակ՝ կապված ժողովրդավարության և ներքին ուղեգծերի, սոցիալ-տնտեսական ու քաղաքական առաջնահերթությունների, նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակից անդին ծավալվող ռազմավարական գործընթացների հետ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG