Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ամերիկյան հասարակությունը նախկինի պես հիվանդ է ռասիզմով։ Նա կոչ է արել պայքարել դրա դեմ:
Ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում՝ ԱՄՆ-ի նախագահը հարգանքի տուրք է մատուցել հունիսի 17-ին Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում սպանված ինը աֆրոամերիկացիների հիշատակին:
Ոստիկանությունը սպիտակ երիտասարդի կատարածը բնորոշել է որպես ատելության դրդապատճառներով կատարված հանցագործություն:
Եկեղեցում կրակ բացելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Դիլան Ռուֆը երեկ դատարանում սկսել է պատասխանել դատավորի առաջին հարցերին: Նա ոչ մի ռեակցիա չի ցուցաբերել, երբ սպանվածների հարազատները դիմել են նրան: Հարազատներից մի քանիսն ասել են, թե ներում են նրան: