Հունիսի 17-ին Դեթրոյթում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը` 116-ամյա Ջերալեան Թելլին։
Հաղորդվում է, որ նա աստվածավախ կին էր։
«Նա պատրաստ էր գնալ տուն և իր հանգիստը վաստակել, նա Աստծուց խաղաղություն էր խնդրել, և Աստված բավարարեց խնդրանքը»,- ասել է Ջերալեան Թելլիի 77-ամյա դուստրը` Թելմա Հոլովեյը։
Ամերիկայի ծերաբանության հետազոտական կենտրոնի փոխանցմամբ, Թելլիի մահվանից հետո մոլորակի ամենատարեց բնակիչը դարձել է Նյու Յորքում ապրող Սյուզան Ջոնսը, ով հիմա 115 տարեկան և 347 օրական է։ Ջոնսից բացի այսօր ողջ է ևս մեկ մարդ, ով ծնվել է 19-րդ դարում։