Մատչելիության հղումներ

ՍԾՏՀԿ-ն Հայաստանի նախագիծը ճանաչել է կազմակերպությունում համագործակցության լավագույն օրինակներից


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Մոլդովայի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, որպես կազմակերպության ներսում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվել է ՍԾՏՀԿ-ի նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը:

«Նշվեց, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Ռումինիային», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG