Մատչելիության հղումներ

Մեղրիում հրդեհից տուժածները կապահովվեն բնակարաններով


Տեսարան Մեղրիից, արխիվ
Տեսարան Մեղրիից, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը հետ է վերցվել «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մեղրի քաղաքային համայնքին:

Շինությունը կվերակառուցվի որպես բնակելի շենք և անհատույց կտրամադրվի հունիսի 13-ին Մեղրիի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG