ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատենչ հռետորությունը վտանգավոր և ապակայունացնող է։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի միջուկային ուժերը կհամալրվեն 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։
«Մենք այնպես ենք արձագանքում, որ ՆԱՏՕ-ն հետագայում էլ մնա այն դաշինքը, որն ապահովում է իր համակիրների անվտանգությունը», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։