Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կայունացմանն ուղղված հերթական բանակցությունները Մինսկում գնահատվել են զգուշավոր լավատեսությամբ։
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին ասել է, որ առաջընթաց կար, բայց բեկում չեղավ։ Դրա համար դեռ աշխատել է պետք, ասել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների սպասելիքներն ավելի մեծ էին․ դրական քայլեր կան, բայց դրանք շատ քիչ են, որ հակամարտությունը լիովին կարգավորվի, ասել են նրանք։