Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները վիճակահանության ժամանակ տարբեր խմբերի կբաժանվեն


Հայաստան-Դանիա հանդիպումը Երևանում, արխիվ
Հայաստան-Դանիա հանդիպումը Երևանում, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները քաղաքական իրավիճակի պատճառով տարբեր խմբերի կբաժանվեն Ռուսաստանում 2018 թվականին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ:

Վիճակահանությունը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում:

Ավելի վաղ՝ 2008 թվականին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները հայտնվել էին նույն խմբում: Ազգային երկու հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումները պետք է տեղի ունենային 2008-ի սեպտեմբերի 8-ին և 12-ին՝ Երևանում և Բաքվում, սակայն ՈւԵՖԱ-ն որոշեց չեղյալ հայտարարել այդ խաղերը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները զրոյական միավորներ ստացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG