Երեկ Թբիլիսիի «Մզիուրի» պուրակում, որը ևս տուժել էր հունիսի 14-ի ջրհեղեղից, հայտնաբերվել է 25-30 տարեկան կնոջ դի: Դրանով իսկ, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումների զոհերի հաստատված թիվը հասավ 16-ի:
Պաշտոնական տվյալներով, որոնք երեկ հրապարակել է երկրի Ճգնաժամային իրավիճակների կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն, նույնականացվել են ջրհեղեղի 15 զոհեր, ևս 7-ը անհետ կորած են համարվում: