Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների, գրասենյակի ղեկավարի հետ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ ուղիղ շփումները հնարավորություն են ընձեռում առավել օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել իրավիճակի մասին։

Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG