Իսրայելում դրուզ փոքրամասնությունը միջազգային հանրությանը կոչ է անում օգնություն ցուցաբերել Սիրիայի դրուզներին։
Դրուզները սիրիացի եղբայրներին օգնելու պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի հյուսիսային Յարկա քաղաքում։
Անցած շաբաթ «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ շրջանում սպանել են առնվազն 20 դրուզների։
Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Խոտովելին ասել է, որ պատրաստ են անել հնարավորը Սիրիայի դրուզներին օգնելու համար։