Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: