Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները հետազոտում են սահմանադրական փոփոխությունների գործընթացը


ԵԽԽՎ համազեկուցողները հետազոտում են սահմանադրական փոփոխությունների գործընթացը
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը շարունակում են հանդիպումները Հայաստանում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նրանցից Ալան Միլը, Հայաստան են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթացը հետազոտելու նպատակով:

Միլը խուսափեց պատասխանել հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ երեկ խորհրդարանում համանախագահներն արժանացան պատգամավորների սուր քննադատությանը, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհուրդը որակեց «Ադրբեջանի դուստր ձեռնարկություն»:

Պատգամավորների վրդովմունքը հարուցել էր այն հանգամանքը, որ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ են կողմ քվեարկել իրենց գործընկեր զեկուցողների Ադրբեջանի մասով զեկույցին՝ ծանոթ չլինելով անգամ զեկույցի բովանդակությանը:

«Մենք այս խնդրով չենք եկել այստեղ: Մենք այստեղ ենք՝ հետազոտելու գալիք հնարավոր հանրաքվեի հարցը սահմանադրական բարեփոխումների մասով: Այդ նպատակով հանդիպում ենք մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կառավարության անդամների հետ: Մենք այս պահին դրա վրա ենք կենտրոնացած: Չենք խառնվում այլ հարցերին, որոնք թեպետ մեզ խորապես մտահոգում են, սակայն մեզ չեն առնչվում այս անգամ: Բայցևայնպես, մենք կլսենք կառավարության և պատգամավորների կարծիքն այս խնդրի շուրջ», - «Ազատությանը» ասաց Ալան Միլը:

Համանախագահողները զեկույց են պատրաստելու Հայաստանի մասով, և այսօր նրանք հանդիպել են երկրի նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի հետ:

Համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ-ի որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը համազեկուցողների հետ հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց, թե առհասարակ տպավորություն ունի, որ վերջիններս կաշկանդված են իրենց գնահատականներում․ - «Եթե կան սահմանափակումներ իրենց ազատ գնահատականներ հայտնելուն առանձին երկրներում՝ Ռուսաստանը կամ Ադրբեջանը, բնականաբար, նրանք խուսափում են նաև առավել խիստ և սկզբունքային լինել այն երկրների դեպքում, որտեղ իրավիճակը ավելի բարվոք է, ինչպես Հայաստանն է»:

Պատգամավորների քննադատությունը ԵԽԽՎ-ի հասցեին Նավասարդյանը մասամբ հիմնավորված է համարում, այդուհանդերձ չէր ցանկանա, որ այս խնդիրը շեղեր ուշադրությունը այլ կարևոր հարցերից:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, կրկին շեշտել են, որ բարեփոխումների միջոցով իշխանությունը փորձում է վերարտադրվել, քննարկվել է նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը:

«Թեև կարծեք թե օրակարգում դա չկար, բայց մեզ համար դա կարևոր խնդիր է: Ունենք Շանթ Հարությունյան և ընկերներ, ունենք Վոլոդյա Ավետիսյան: Ըստ էության, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի և իր ընկերների գործը դեռևս կասեցված չէ․․․ Եվ դա բնականաբար իր հետքը թողեց մեր ասելիքի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահը:

XS
SM
MD
LG