Մատչելիության հղումներ

Հայաստան-Բելգիա գործարար համաժողով Բրյուսելում


Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվականի

Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) նախաձեռնությամբ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը:

ՀԶՀ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելգիա - Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առևտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների և ներդրումների գործակալությունը և Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունը:

«Բելգիացի գործարարները և համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա», - ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG