Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Հայաստանը հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ:

ԵԽ գրասենյակի ղեկավարը գոհունակությամբ է խոսել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունում 2013 թվականին Հայաստանի նախագահության մասին, ընդգծելով, որ վեցամսյա ժամկետում բարձր մակարդակով իրականացված Հայաստանի առաքելությունը ԵԽ-ում արժանացել է նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին:

«Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ԵԽ-ի գործողությունների նոր ծրագիրը ևս նույնպիսի հաջողությամբ կիրականացվի», - ասված է նախագահականի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG