Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը հայտարարել է, որ Սիրիայից դեպի Թուրքիա են անցել ավելի քան 6 հազար սիրիացի փախստականներ՝ Սիրիայի հյուսիսային Թալ Աբյադ քաղաքում «Իսլամական պետության» զինյալների ու քրդերի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով։
Հիշեցնենք՝ Սիրիայում պատերազմի հետևանքով Թուրքիայում ապաստանել են միլիոնավոր սիրիացի փախստականներ: