Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում զգուշացրել է, որ Կիևը կարող է սառեցնել պարտքերի վճարումը նախքան վարկատուների հետ համաձայնության գալը։
Յարեսկոն և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ԱՄՆ-ում հանդիպում են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ։
Անցած ամիս Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց օրենք, որը թույլ է տալիս կառավարությանը անհրաժեշտության դեպքում միառժամանակ չվճարել արտաքին պարտքերը։