Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ԱԷՄԳ-ի ներկայացուցչին


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին:

Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանս Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման և ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:

«Երկուստեք կարևորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG