Կիրակի օրը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալներով՝ առջևում է իշխող Հանրապետական կուսակցության սատարած անկուսակցական թեկնածու Կարեն Փարեմուզյանը։
Ինչպես «Ազատությանը» հայտնեց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը, նախնական տվյալներով՝ Փարեմուզյանը ստացել է 5 հազար 619, իսկ նրա մրցակից՝ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու Արթուր Աբգարյանը՝ մոտ 3 հազար 800 ձայն։
Քվեարկությանը մասնակցել են ընտրողների շուրջ 54.5 տոկոսը։
Նաիրա Բուլղադարյան, Ալավերդուց