Մատչելիության հղումներ

Մարտեր Դոնեցկի մերձակայքում


Ուկաինացի զինծառայողը Դոնեցկի օդանավակայանին մերձակա Պիսկի գյուղում գտնվող դիրքերում, 5-ը հունիսի, 2015թ.
Ուկաինացի զինծառայողը Դոնեցկի օդանավակայանին մերձակա Պիսկի գյուղում գտնվող դիրքերում, 5-ը հունիսի, 2015թ.

Վերջին 24 ժամերին Դոնեցկի մերձակայքում ծավալված մարտերի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը մեկ զոհ և 10 վիրավոր են տվել: Այսօր Կիևում այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Անդրիյ Լիսենկոն:

Նրա խոսքով՝ Դոնեցկի անջատականները գնդակոծել են ուկրաինական ստորաբաժանումների դիրքերը ծանր զինատեսակներից, որոնք ըստ Մինսկի համաձայնագրերի վաղուց պետք է հետ քաշված լինեին առաջին գծից:

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ անցած գիշեր ուկրաինական բանակը հրթիռակոծել է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG