ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները հայտարարել է, որ կպատմի, թե ինչ գիտի կոռուպցիոն սկանդալի մասին։
Ուորներն ասել է, որ իրավաբաններին է փոխանցել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների և նախագահ Զեպ Բլատերի՝ 2010 թվականին Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանական ընտրությունների հետ կապի մասին փաստաթղթեր։
Ջեք Ուորները ասել է նաև, թե վախենում է իր կյանքի համար։
Նա այն 14 պաշտոնյաներից է, որոնց դեմ ԱՄՆ-ի դատախազությունը քրեական գործ հարուցեց կոռուպցիայի մեղադրանքով։