Մատչելիության հղումներ

Նախանշվել են ԱՊՀ պետությունների զինված ուժերի 2016-ի համատեղ միջոցառումները


Ղրղըզստանի Չոլպոն Աթա քաղաքում հունիսի 3-ին կայացած ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նիստում դիտարկվել է շուրջ 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում՝ զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպում:

Նիստի ավարտին ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

Այսօր Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում (Տաջիկստան) կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

Նիստն անցել է նեղ և ընդլայնված ձևաչափերով: Նիստի ընթացքում ամփոփվել են մայիսին կայացած ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների` նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG