Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ Կա ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադայում, Կիև, 4-ը հունիսի, 2015թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադայում, Կիև, 4-ը հունիսի, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ահազանգել է, որ Արևելյան Ուկրաինայում առկա է ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման մեծ վտանգ։

Տարեկան ուղերձով հանդես գալով Գերագույն ռադայում՝ Պորոշենկոն ասել է, թե Ուկրաինայի բանակը պարտավոր է պատրաստ լինել հետ մղել գրոհը, որը հնարավոր է իրականացվի Ռուսաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։

Նա ասել է նաև, որ այսօրվա դրությամբ ավելի քան 9 հազար ռուսաստանցի զինծառայող գտնվում է Ուկրաինայի արևելքում։ Երեկ այնտեղ տեղի են ունեցել խոշոր բախումներ։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, այսօր ասել է, որ Կիևը սրում է իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG