Մատչելիության հղումներ

ԻՊ-ին միացած գնդապետը Տաջիկստանում պետական դավաճան հռչակվեց


Գուլմուրոդ Խալիմով
Գուլմուրոդ Խալիմով

Տաջիկստանի դատախազությունը պետական դավաճան է հռչակել երկրի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատար գնդապետ Գուլմուրոդ Խալիմովին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար։

Խալիմովը մեղադրվում է նաև երկրի սահմաններից դուրս անօրինական կերպով ռազմական գործողությունների մասնակցելու համար։

Սոցցանցերում տարածված տեսաուղերձում գնդապետը ասել էր, թե «Իսլամական պետությանը» միացել է ի նշան իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի։ Խալիմովը հայտնել է, որ իր հետ Սիրիա է մեկնել Տաջիկստանի տասը քաղաքացի։

Հատուկ ջոկատի հրամանատարն անհետացել էր ապրիլի վերջին՝ աշխատասեղանին թողնելով ծառայողական վկայականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG