Մատչելիության հղումներ

Բենիտեսը՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ


Ռաֆայել Բենիտես, արխիվ
Ռաֆայել Բենիտես, արխիվ

Մադրիդի «Ռեալ»-ը այսօր պաշտոնապես կներկայացնի Ռաֆայել Բենիտեսին որպես ակումբի գլխավոր մարզիչ: Ֆուտբոլային ակումբը Բենիտեսի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Պաշտոնական արարողությունից հետո, Ռաֆա Բենիտեսը հանդես կգա մամլո ասուլիսով: Նախկինում իսպանացի մարզիչը գլխավորել է «Վալենսիա»-ն, ում հետ երկու անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, լոնդոնյան «Չելսի»-ն՝ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը, անգլիական «Լիվերպուլ»-ը, իտալական «Ինտեր»-ը և «Նապոլի»-ն:

Հիշեցնենք, «արքայական ակումբի» նախորդ մարզիչը իտալացի Կարլո Անչելոտին էր, ում գլխավորությամբ մադրիդցիները անցած տարի նվաճեցին ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, 10 տարվա ընդմիջումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG