Մատչելիության հղումներ

Սննդի անվտանգության ծառայություն․ Այս տարի կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է


2015 թվականի ընթացքում Հայաստան կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014-ի հինգ՝ հունվար-մայիս ամիսներին ներմուծվել է 726․950 տոննա կաթի փոշի, 2015-ի համադրելի ցուցանիշը 688․325 տոննա է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս: Այդ մասին այսօր հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ «հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը»:

Ըստ հաղորդագրության, կաթի փոշի են ներկրել շուրջ մեկ տասնյակ ընկերություններ՝ Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Նիդերլանդներից: Չերնոբիլից կաթի փոշի չի ներկրվել, վստահեցնում է ծառայությունը:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում վերահսկում է ներմուծվող կաթի փոշու անվտանգության ցուցանիշների համապատասխանությունը՝ իրականացնելով թե՛ փաստաթղթային, թե՛ լաբորատոր ուսումնասիրություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG