Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմասնակցի Ղրղըզստանում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այնուհետև, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Օհանյանը կուղևորվի Տաջիկստան` հունիսի 4-ին Դուշանբեում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: