Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիրը պարզաբանումներ է պահանջում Լավրովից


Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկով, արխիվ
Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկով, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր պատգամավոր Դմիտրի Գուդկովը պաշտոնապես հարցում է ուղարկել երկրի արտգործնախարարություն՝ նախարար Սերգեյ Լավրովից պահանջելով պարզաբանել, թե ինչու է Եվրամիության 17 երկրներից 89 քաղաքական գործիչների արգելվել մուտք գործել Ռուսաստան։

Օրենսդիրը պահանջել է նաև հստակեցնել ու հաստատել «սև ցուցակում» հայտնված մարդկանց անունները։

Ռուսաստանի «սև ցուցակը» պատասխանն էր այդ երկրի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներ 151 ռուսների ու ռուսամետ ուկրաինացիների մուտքի արգելքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG