Մեծ Բրիտանիայից անկախ քննիչների խումբը որոշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կեղծել է արբանյակային լուսանկարները, որպեսզի ապացուցի, որ Արևելյան Ուկրաինայի տարածքում անցած տարի ամռանը կործանված «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը խոցել է ուկրաինական զինուժը։
Ըստ ուսումնասիրությունների՝ օդանավի կործանումից չորս օր անց Մոսկվայի հրապարակած լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են։
Ամերիկյան ու գերմանական հետախուզական աղբյուրները պնդում էին, որ մալայզիական ինքնաթիռը խփել են ռուսամետ անջատականները՝ «երկիր-երկինք» հրթիռով։
Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղած 298 մարդիկ զոհվել էին։