Մատչելիության հղումներ

Քերրին հեծանիվով զբոսնելիս ընկել է և վնասել ազդրը


Ջոն Քերրի, արխիվ
Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում հեծանիվով զբոսնելիս ընկել է և վնասել ազդրը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, միջադեպից հետո պետքարտուղարին ուղղաթիռով տեղափոխել են Ժնևի համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշել են ազդրի կոտրվածք: Քերրի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ նրա վիճակը կայուն է:

Նախատեսվում էր, որ այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարը պետք է մեկներ Մադրիդ, իսկ երեքշաբթի՝ Փարիզ, սակայն Պետքարտուղարության ներկայացուցիչը Ժնևում լրագրողներին տեղեկացրել է, որ ստացած վնասվածքի պատճառով Քերրին դադարեցնում է արտասահմանյան այցելությունները և վերադառնում է ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG