Մատչելիության հղումներ

Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով․ Նալբանդյան


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Սիրիայում հանդիպել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Հանդիպմանը հետևած ասուլիսին Նալբանդյանը հայտարարել է , որ Հայաստանը մտահոգված է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակով։

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով, ասել է Նալբանդյանը», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանի խոսքով, Հայաստանը սիրիական ճգնաժամից ի վեր միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում և, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG