Այսօր Մոսկվայում կայացած գործարարների համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրեն «չպետք է կտրի» արտաքին ներդրումներից կամ տեխնոլոգիաներից:
«Մենք չպետք է որևէ կերպ մեզ կտրենք արտաքին այն ներդրումներից կամ տեխնոլոգիաներից, որոնք կարող են նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է նա:
Ղրիմի բռնակցման պատճառով ներդրված արևմտյան պատժամիջոցների հետևանքով տուժել է հիմնականում Ռուսաստանի բանկային համակարգը, էներգետիկ և պաշտպանական ոլորտները: