Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Իրանում էր Հայաստանի պաշտպանության փոխնախարարը


ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյան
ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյան

Մայիսի 24-25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի և նրա տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG