Մայիսի 25-ից 28-ը Հայաստանում է Բելառուսի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի գլխավորած աշխատանքային խումբը:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Հայսատանի Զինված ուժերի ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների հետ համատեղ՝ խումբը կաշխատի Հայաստանի ՀՕՊ զորամասերում: