Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը անակնկալ այցով եղել է զորամասերից մեկում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր առավոտյան անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար պաշտպանության նախարարը առաջադրել է խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG