ԵԱՀԿ-ն միացել է այն կազմակերպություններին, որոնք դատապարտում են Մակեդոնիայի իշխանություններին քննադատող լրագրող, «Մակթել» առցանց լրատվական կայքի սեփականատեր Սասե Իվանովսկու վրա հարձակումը։
Մայիսի 22-ին անհայտ անձինք հարձակվել էին լրագրողի վրա, միջադեպի հետևանքով վնասվել է Իվանովսկու գլուխը և ուսը։ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Մակեդոնիայի պաշտոնյաներին՝ խնդրելով անցկացնել միջադեպի ամբողջական հետաքննություն։