Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վրաստան - Հայաստան սահմանային տարածքում


Հայաստանի Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 03.49-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 և արևելյան երկայնության 44 հազար աշխարհագրական կոորդինատներով Վրաստան - Հայաստան, օջախի 10 կիլոմետր խորությամբ և 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է չորս բալ: Հայաստանի տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG