Մատչելիության հղումներ

Հայաստանի Լոռու մարզը և Շվեդիայի Ուփսալա նահանգը կհամագործակցեն


Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտը (ձախից երկրորդը) Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 25-ը մայիսի, 2015թ․
Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտը (ձախից երկրորդը) Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 25-ը մայիսի, 2015թ․

Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանում է Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտը, ում այսօր ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ - շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության երկրների հետ գործակցության ընդլայնումը, և այս առումով Շվեդիան կարևոր գործընկեր է:

Էգարդտն ընդգծել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի` որպես Եվրամիության Արևելյան գործընկերության երկրի հետ հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության ծավալման և ծրագրերի իրականացման շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության, միջուկային անվտանգության ոլորտներում գործակցության զարգացմանը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգում առկա փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Իր հերթին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետին է ներկայացրել նահանգապետի հետ քննարկման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG