Մատչելիության հղումներ

Բյուլբյուլօղլին «կցանկանար, որ Պուտինը ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը»


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլի, արխիվ

«Ես ցանկանում եմ, որ Դուք ստանաք Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար», - «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, ով խորհրդային տարիներին հայտնի երգիչ էր, ուրբաթ օրը Կրեմլում Պատվո շքանշան է ստացել Պուտինից:

Ինչպես «Կոմերսանտ»-ն է գրում, Բյուլբյուլօղլին ցածրաձայն ասել է Պուտինին, թե կուզենար, որ նա ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել, ինչից հետո ադրբեջանցի դիվանագետը հավելել է՝ «Ղարաբաղի խնդրի կարգավորման համար»․ Փոլադ Բյուլբյուլօղլիի այս խոսքերին Վլադիմիր Պուտինը չի պատասխանել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց էր տվել «Ռոսիա - 24» հեռուստաընկերությանը, որում ուշագրավ հայտարարություններով էր հանդես եկել՝ մասնավորապես, ասելով․ - «Բաքուն դրական է վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG