Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին միանալու հարցը Ադրբեջանը կքննարկի միայն Ղարաբաղի խնդրի լուծումից հետո


ԵՏՄ-ին միանալու հարցը Ադրբեջանը կքննարկի միայն Ղարաբաղի խնդրի լուծումից հետո
please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հարցազրույց է տվել «Ռոսիա-24»-ին։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հինգշաբթի օրը հարցազրույց է տվել «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը՝ հստակ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության հետ կապված պաշտոնական Բաքվի դիրքորոշումը:

«Բաքուն դրական է վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - հստակ նշել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը:

«Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերվում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա: Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում, մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել», - ասել է Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելուց հետո:

Նա անդրադարձել է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին՝ ընդգծելով, որ հենց սկզբից, Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը շահավետ չէ Ադրբեջանի համար: Նա նշել է, որ կարելի է խոսել միայն հավասար գործընկերության մասին:

«Ադրբեջանին այսօր պետք չէ ինչ-որ համաձայնագրեր ստորագրել, որոնք կարող են նույնիսկ փոքր-ինչ սահմանափակել երկրի շահերն ու ինքնիշխանությունը», - շեշտել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը:

Նույն օրը Կրեմլում կայացած արարողությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի դեսպանին պարգևատրել է Պատվո շքանշանով: Պարգևատրվել են չորս տասնյակ անձինք՝ գիտնականներ, արվեստի գործիչներ, դիվանագետներ, տիեզերագնացներ, կրոնական առաջնորդներ, գործարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG